Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ծառահատումներ՝ իշխանության «բարձր հովանու ներքո»

Ծառահատումներ՝ իշխանության «բարձր հովանու ներքո»
16.12.2024 | 11:24

Իջևանից ահազանգում են, որ Իջևանի անտառտնտեսության անտառներում վերջին տարիներին այնքան հատումներ են արել, որ անտառները զբոսայգի են դարձել: Ւջևանում փայտի բիզնես անողները վաղուց հատում են Բերդ համայնքում՝ Արծվաբերդի անտառտնտեսության Իծաքարի ու Նավուրի անտառներում։ Այս ամենը կատարվում է իշխանության «բարձր հովանու ներքո»։

2019-ին Նիկոլ Փաշինյանն Իջևան քաղաքում իրավապահներին հրամայեց պատժել փայտի բիզնես անողներին,«արյան գետեր հեղել», ջարդել նրանց։ Իջևանցիներն ասում են, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի նպատակը, փայտի գործ անողներին պատժելով, փայտի բիզնեսը յուրայիններին հանձնելն էր, ինչն էլ տեղի ունեցավ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ